Ողջույն, ուզում ենք պատմել՝ ինչպես լիարժեք ու հանգիստ օգտվել Telcell Wallet էլ․ դրամապանակից՝ 2 պարզ քայլով:
✅ Բացեք բանկային հաշիվ Telcell Wallet-ում
Որպեսզի Telcell Wallet-ը շարունակեք համալրել կանխիկ գումարով, անհրաժեշտ է բացել բանկային հաշիվ հենց Telcell Wallet-ից։ Եվ տերմինալով մուտքագրված գումարը վայրկենապես կնստի Ձեր Wallet-ի հաշվին՝ 0% միջնորդավճարով, ինչպես առաջ։
???? Նախքան հաշիվ բացելը համոզվեք, որ արդեն նույնականացվել եք Ձեր անձնագրային տվյալներով և թարմացրել եք ծրագիրը App Store կամ Play Store-ից
???? Բանկային հաշիվը կարող եք բացել 0 դրամով, ակնթարթորեն՝ հետևելով այս ցուցումներին
????Եթե ունեք հարկադիր կատարման պարտավորություն (նույն ինքը՝ ԴԱՀԿ), ապա խրախուսում ենք նախ համոզվել, որ վճարել եք այն, ապա նոր բացեք բանկային հաշիվ Telcell Wallet-ից և դրամապանակը համալրեք մեր 4000+ տերմինալներով ՀՀ-ում և Արցախում։
✅ Կցեք անձնագիր և բանկային քարտ
Էլ․ դրամապանակը համալրելու մյուս տարբերակը դրան կցված բանկային քարտն է։ Telcell Wallet-ին կցեք հայկական ցանկացած բանկի քարտ և Ձեր գործարքները կատարեք կցված բանկային քարտից։ Կարևոր է, որ քարտը լինի հենց Ձեր անունով ու համապատասխանի Ձեր անձնագրին։
???? Նախքան բանկային քարտը կցելը համոզվեք, որ արդեն նույնականացվել եք Ձեր անձնագրային տվյալներով
???? Telcell Wallet-ին բանկային քարտ կցեք՝ հետևելով այս ցուցումներին
Օգտվեք հանգի՜ստ ու լիարժեք
Եվ այսպես, ի՞նչ է պետք երջանկության համար։
Ունենալ նույնականացված Telcell Wallet, որին արդեն կորոշեք կցել բանկային քարտ կամ բանկային հաշիվ, որից հետո կկարողանաք կատարել Ձեր ֆինանսական գործարքները 24/7 ռեժիմով՝ աշխարհի ցանկացած կետից ????
Մենք սիրում ենք Ձեզ ու ամեն բան անում ենք ապահով ու հարմար ծառայություն ապահովելու համար ????
???? Տվյալ փոփոխություններն իրականացվում են ՀՀ Կենտրոնական բանկի 22.03.22թ․ թիվ 46-Ն և 48-Ն անկանխիկ գործառնությունների վերաբերյալ որոշումների համաձայն, որոնց ենթարկվում են հայկական բոլոր էլ․ դրամապանակները։