ՀԱՋՈՂԱԿ ՓՈԽԱՆՑՈՒՄ՝ ՔՈ TELCELL WALLET-ԻՆ
Եթե դու ստանում ես դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան, դու կունենաս հնարավորությունը շահելու 3 x iPhone 17 Pro-ներից մեկը։
ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՆԱԿՑԵԼ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ
Դու ավտոմատ կերպով դառնում ես խաղարկության մասնակից, երբ ստանում ես դրամական փոխանցում T-Банк հավելվածից Telcell Wallet-ին:
ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Խաղարկությանը մասնակցում են այն օգտատերերը, ովքեր ստանում են դրամական փոխանցումներ ռուսական T-Банк հավելվածից Հայաստան՝ Telcell Wallet-ին 01.11.2025-ից մինչև 15.12.2025-ը։
- Յուրաքանչյուր 5000 դրամի փոխանցման դիմաց ստացողին տրվում է խաղարկության 1 կտրոն։ Օրինակ՝ եթե դու T-Банк հավելվածից ստանում ես 25,000 դրամ Telcell Wallet-ին, ապա կստանաս խաղարկության 5 կտրոն։
- Կտրոնների քանակը սահմանափակված չէ․ որքան շատ փոխանցումներ ստանաս, այնքան մեծ կլինի հաղթելու հավանականությունը։
- Կտրոնները տրվում են միայն առանձին փոխանցումների համար (չեն գումարվում)։
Խաղարկության ավարտից հետո բոլոր մասնակիցները կստանան իրենց կտրոնների քանակի վերաբերյալ ծանուցում էլեկտրոնային փոստի միջոցով։
ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ
- Խաղարկության ավարտից հետո բոլոր կտրոնները կներառվեն պատահական ընտրության համակարգում։
- Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով։
- Հաղթողները կտեղեկացվեն հեռախոսահամարով, որը նշված է իրենց Telcell Wallet-ում։
- Մեկ մասնակիցը (փոխանցում ստացողը) կարող է շահել միայն մեկ մրցանակ՝ անկախ կտրոնների քանակից։
- Telcell ընկերության աշխատակիցները չեն կարող մասնակցել խաղարկությանը։
ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
- Հաղթող կտրոնը որոշվում է հատուկ ծրագրի միջոցով՝ պատահականության սկզբունքով։
- Հաղթած օգտատերերի անուններն ու ազգանունները կհրապարակվեն blog.telcell.am կայքում 25.12.2025-ին։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ
- Հաղթողները կտեղեկացվեն հեռախոսազանգով։
- Կազմակերպիչը կտեղեկացնի մրցանակը ստանալու ժամկետների և կարգի մասին։
- Հաղթողը պարտավոր է անձամբ ներկայանալ Telcell գրասենյակ՝ հաղթելու մասին տեղեկանալու պահից 60 (վաթսուն) աշխատանքային օրվա ընթացքում և ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։
Տվյալների հավաքագրում
Խաղարկության ընթացքում մասնակիցների տվյալները ստեղծվում և մշակվում են Telcell Wallet-ի իրենց օգտահաշիվներում առկա տեղեկատվության հիման վրա։
Հաղթող մասնակիցներ
Լ․ Մովսիսյան
Փ․ Հովսեփյան
Թ․ Մարգարյան
Telcell Wallet հավելվածը կարող ես ներբեռնել այստեղ։

























![[Ապրանք, որն անհրաժեշտ է բոլորին]. ինչպես «հայտնագործեցին» փողը](https://blog.telcell.am/wp-content/uploads/2021/05/Money_750x375-360x180.jpg)
