ՀԱՋՈՂԱԿ ՓՈԽԱՆՑՈՒՄ՝ ՔՈ TELCELL WALLET-ԻՆ

Եթե դու ստանում ես դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան, դու կունենաս հնարավորությունը շահելու 3 x iPhone 17 Pro-ներից մեկը։

ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՆԱԿՑԵԼ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ

Դու ավտոմատ կերպով դառնում ես խաղարկության մասնակից, երբ ստանում ես դրամական փոխանցում T-Банк հավելվածից Telcell Wallet-ին:

ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Խաղարկությանը մասնակցում են այն օգտատերերը, ովքեր ստանում են դրամական փոխանցումներ ռուսական T-Банк հավելվածից Հայաստան՝ Telcell Wallet-ին 01.11.2025-ից մինչև 15.12.2025-ը։
  • Յուրաքանչյուր 5000 դրամի փոխանցման դիմաց ստացողին տրվում է խաղարկության 1 կտրոն։ Օրինակ՝ եթե դու T-Банк հավելվածից ստանում ես 25,000 դրամ Telcell Wallet-ին, ապա կստանաս խաղարկության 5 կտրոն։
  • Կտրոնների քանակը սահմանափակված չէ․ որքան շատ փոխանցումներ ստանաս, այնքան մեծ կլինի հաղթելու հավանականությունը։
  • Կտրոնները տրվում են միայն առանձին փոխանցումների համար (չեն գումարվում)։
    Խաղարկության ավարտից հետո բոլոր մասնակիցները կստանան իրենց կտրոնների քանակի վերաբերյալ ծանուցում էլեկտրոնային փոստի միջոցով։

ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ

  • Խաղարկության ավարտից հետո բոլոր կտրոնները կներառվեն պատահական ընտրության համակարգում։
  • Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով։
  • Հաղթողները կտեղեկացվեն հեռախոսահամարով, որը նշված է իրենց Telcell Wallet-ում։
  • Մեկ մասնակիցը (փոխանցում ստացողը) կարող է շահել միայն մեկ մրցանակ՝ անկախ կտրոնների քանակից։
  • Telcell ընկերության աշխատակիցները չեն կարող մասնակցել խաղարկությանը։

ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ

  • Հաղթող կտրոնը որոշվում է հատուկ ծրագրի միջոցով՝ պատահականության սկզբունքով։
  • Հաղթած օգտատերերի անուններն ու ազգանունները կհրապարակվեն blog.telcell.am կայքում 25.12.2025-ին։

ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ

  • Հաղթողները կտեղեկացվեն հեռախոսազանգով։
  • Կազմակերպիչը կտեղեկացնի մրցանակը ստանալու ժամկետների և կարգի մասին։
  • Հաղթողը պարտավոր է անձամբ ներկայանալ Telcell գրասենյակ՝ հաղթելու մասին տեղեկանալու պահից 60 (վաթսուն) աշխատանքային օրվա ընթացքում և ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։

Տվյալների հավաքագրում

Խաղարկության ընթացքում մասնակիցների տվյալները ստեղծվում և մշակվում են Telcell Wallet-ի իրենց օգտահաշիվներում առկա տեղեկատվության հիման վրա։

Telcell Wallet հավելվածը կարող ես ներբեռնել այստեղ։