Ռուսաստանից գումար ունես ստանալու

Քանի՞ անգամ է քեզ պետք եղել Ռուսաստանից գումար ստանալ։ Հարցը լուծված է․ Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումներ կարող ես ստանալ Telcell Wallet հավելվածին։ Փոխանցումը կկատարվի համարյա լույսի արագությամբ։

Ինչպե՞ս ուղարկել գումարը Telcell Wallet-ին

СберБанк-ով

СберБанк Онлайн հավելվածում ընտրիր «Платежи» → «За рубеж» → «В другую страну» → ընտրիր երկիրը → «На карту или счёт» → հետևիր հրահանգներին։

  • Փոխանցման միջնորդավճար՝ 1%, նվազագույնը՝ 30 ₽։
  • Փոխանցման սահմանաչափ՝ 150,000 ₽ օրական, 1,500,000 ₽ ամսական։
  • Փոխանցման սահմանաչափ СберПервый և Private Banking — резидентов РФ հաճախորդների համար՝ 1,000,000 ₽ օրական, 30,000,000 ₽ ամսական։

T-Банк-ով

Т‑Банк հավելվածում ընտրիր «Платежи» → «Переводы по телефону» → սեղմիր հեռախոսահամարի կողքի դրոշին և մուտքագրիր հեռախոսահամարը։ 

Առանց միջնորդավճարի ամսական կարելի է փոխանցել․

  • մինչև 20,000 ₽՝ առանց բաժանորդագրության,
  • մինչև 50,000 ₽՝ Pro բաժանորդագրությամբ, 
  • մինչև 100,000 ₽՝ Premium ծառայության օգտատերերի համար։ 

Նշված գումարը գերազանցելու դեպքում գործում է միջնորդավճար՝ սահմանաչափը գերազանցող գումարի 1%-ի չափով։

Գործում են նաև հետևյալ սահմանաչափերը․

— մեկ փոխանցման առավելագույն գումար՝ 1,000,000 ₽,

— ամսական սահմանաչափ՝ 5,000,000 ₽,

— փոխանցումների քանակ՝ օրական առավելագույնը 20։

Ի՞նչ անել գումարի հետ Telcell Wallet-ում

Telcell Wallet-ով կարելի է վճարել 500+ ծառայության դիմաց, որոնք բոլորիս պետք են առօրյայում․

  • օնլայն վճարումներ,
  • QR ուղետոմսերի ձեռքբերում,
  • QR կոդով վճարումներ խանութներում և ռեստորաններում,
  • քարտից քարտ փոխանցումներ,
  • կոմունալ վճարումներ և գույքահարկ,
  • վարկի մարում, 
  • կարևոր այլ ծառայություններ, որոնց համար կարող ես վճարել արագ ու հարմար։ 

Գումարը նաև կարելի է փոխանցել կցված բանկային քարտին և/կամ կանխիկացնել, սակայն Telcell Wallet-ով վճարումներ կատարելու դիմաց դու կստանաս BON բոնուսներ, որոնք կարող ես օգտագործել հավելվածում։ 

Telcell Wallet ներբեռնելու համար սեղմիր այստեղ։