Երևանի հանրային տրանսպորտում ուղետոմսի (փաթեթների) ինչպիսի՞ սակագներ են գործում։
Երևանի ավագանին սահմանել է հանրային տրանսպորտի ուղետոմսի 9 սակագին։
- «Մեկանգամյա ուղևորություն»
Ուղետոմսով կարելի է երթևեկել մեկ անգամ։ Այն անհրաժեշտ է ակտիվացնել գնելուց առավելագույնը 3 օրվա ընթացքում։ Ուղետոմսն արժե 150 դրամ։ - «Փաթեթ» 10 ուղևորություն
Ուղետոմսը թույլ է տալիս կատարել 10 ուղևորություն 45 օրում։ Ուղետոմսն անհրաժեշտ է ակտիվացնել գնելուց 30 օրվա ընթացքում։ Ուղետոմսն արժե 1500 դրամ։ - «90 րոպե»
Ուղետոմսը կարող եք օգտագործել 90 րոպեի ընթացքում՝ (մարտի 1-ից՝ 180 րոպեում) օգտվելով 3 տրանսպորտից։ Այն անհրաժեշտ է ակտիվացնել գնելուց առավելագույնը 10 օրվա ընթացքում։ Ուղետոմսն արժե 300 դրամ, Telcell Wallet հավելվածում՝ 280 դրամ։ - «1 օր»
Ուղետոմսով կարող եք երթևեկել առավելագույնը 8 անգամ 24 ժամվա ընթացքում։ Մարտի 1-ից ուղևորությունները դառնում են սնսահմանափակ։ Ուղետոմսն անհրաժեշտ է ակտիվացնել գնելուց առավելագույնը 10 օրվա ընթացքում։ Արժե 900 դրամ, Telcell Wallet հավելվածում՝ 880 դրամ։ - «1 շաբաթ»
Ուղետոմսը թույլ է տալիս կատարել առավելագույնը 30 ուղևորություն 7 օրվա ընթացքում։ Մարտի 1-ից ուղևորությունները դառնում են անսահմանափակ։ Այն անհրաժեշտ է ակտիվացնել գնելուց առավելագույնը 30 օրվա ընթացքում։ Ուղետոմսն արժե 5,000 դրամ, Telcell Wallet հավելվածում՝ 4,800 դրամ։ - «1 ամիս»
Ուղետոմսով հնարավոր է երթևեկել 30 օրվա ընթացքում՝ առանց ուղևորությունների քանակի սահմանափակման։ Ուղետոմսն արժե 9,000 դրամ, Telcell Wallet հավելվածում՝ 8,800 դրամ։ - «3 ամիս»
Ուղետոմսը թույլ է տալիս կատարել անսահմանափակ թվով ուղևորություն 90 օրվա ընթացքում։ Այն անհրաժեշտ է ակտիվացնել գնելուց առավելագույնը
30 օրվա ընթացքում։ Ուղետոմսն արժե 24,000 դրամ, Telcell Wallet հավելվածում՝ 23,600 դրամ - «1 տարի»
Ուղետոմսով կարող եք երթևեկել 365 օր՝ օգտվելով անսահմանափակ ուղևորություններից։ Այն անհրաժեշտ է ակտիվացնել գնելուց առավելագույնը 30 օրվա ընթացքում։ Ուղետոմսն արժե 90,000 դրամ, Telcell Wallet հավելվածում՝ 88,000 դրամ։
«Օդանավակայան»
Ուղետոմսով կարող եք կատարել մեկ ուղևորություն՝ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևանի կենտրոն կամ հակառակ ուղղությամբ։ Այն անհրաժեշտ է ակտիվացնել գնելուց առավելագույնը 30 օրվա ընթացքում։ Ուղետոմսն արժե 500 դրամ, Telcell Wallet հավելվածում՝ 480 դրամ։
Հանրային տրանսպորտի ո՞ր տեսակներից կարելի է օգտվել՝ գնելով որևէ վավերականության ժամկետով ուղետոմս։
Ովքե՞ր կարող են անվճար երթևեկել Երևանի հանրային տրանսպորտով։
Երևանի հանրային տրանսպորտի անվճար ուղևորության արտոնություն սահմանված է հետևյալ խմբերի համար․
- Մինչև 7 (ներառյալ) տարեկան երեխաներ,
- Ծերանոցներում, մանկատներում ապրող պետական խնամքի տակ գտնվող անձինք,
- Ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող և հաշմանդամության 1-ին և 2-րդ խմբի անձինք,
- Երևանում հաշվառված 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող ծնողներ(մարտի 1-ից երեխաների տարիքային սահմանափակումը հանվում է),
- 5 և ավելի երեխա ունեցող ծնողներ (ՀՀ),
- Երևանում հաշվառված ծնողազուրկ աշակերտներ և ուսանողներ,
- Արցախյան կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող, մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամներ (այրի, անչափահաս երեխաներ, ծնողներ),
- ԽՍՀՄ հերոսներ,
- Բռնադատվածներ,
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ,
- Հայաստանի ազգային հերոսներ,
- Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի, ինչպես նաև «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք,
- Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձինք,
- Երևանի պատվավոր քաղաքացիներ։
Ովքե՞ր կարող են օգտվել Երևանի հանրային տրանսպորտի ուղետոմսի զեղչից։
Երևանի հանրային տրանսպորտի ուղետոմսի զեղչից կարող են օգտվել հետևյալ 4 խմբերը՝
- ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Եթե նրանք սովորում են Երևանի ուսումնարաններում, քոլեջներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում, օգտվում են 15% զեղչից։ - ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ (8-17 տարեկան)
Եթե նրանք սովորում են Երևանի հիմնական և ավագ դպրոցներում, օգտվում են 20% զեղչից։ - ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԸ
Եթե նրանք հաշվառված են ՀՀ ցանկացած համայնքում, օգտվում են 20% զեղչից։ - ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ (63 տարին լրացած)
Եթե նրանք հաշվառված ՀՀ ցանկացած համայնքում, օգտվում են 30% զեղչից։
Արտոնյալ խմբերի ուղևորների համար որքա՞ն արժեն տոմսերը վճարման այլ միջոցներից և Telcell Wallet հավելվածից օգտվելու դեպքում։
Երևանի հանրային տրանսպորտի ուղետոմսի զեղչի արտոնություն ունեցող 4 խմբերի համար սակագնային սանդղակն այսպիսին է․
- ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
-
-
- «30 օր» փաթեթի արժեքը Telcell Wallet հավելվածով՝ 7,480 դրամ, վճարման այլ միջոցներով՝ 7,650 դրամ։
- «90 օր» փաթեթի արժեքը Telcell Wallet հավելվածով՝ 20,060 դրամ, վճարման այլ միջոցներով՝ 20,400 դրամ։
- «365 օր» փաթեթի արժեքը Telcell Wallet հավելվածով՝ 74,800 դրամ, վճարման այլ միջոցներով՝ 76,500 դրամ։
-
- ԱՇԱԿԵՐՏՆԵՐ
-
-
- «30 օր» փաթեթի արժեքը Telcell Wallet հավելվածով՝ 7,040 դրամ, վճարման այլ միջոցներով՝ 7,200 դրամ։
- «90 օր» փաթեթի արժեքը Telcell Wallet հավելվածով՝ 18,880 դրամ, վճարման այլ միջոցներով՝ 19,200 դրամ։
- «365 օր» փաթեթի արժեքը Telcell Wallet հավելվածով՝ 70,400 դրամ, վճարման այլ միջոցներով՝ 72,000 դրամ։
-
- ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐ
-
-
- «30 օր» փաթեթի արժեքը Telcell Wallet հավելվածով՝ 7,040 դրամ, վճարման այլ միջոցներով՝ 7,200 դրամ։
- «90 օր» փաթեթի արժեքը Telcell Wallet հավելվածով՝ 18,880 դրամ, վճարման այլ միջոցներով՝ 19,200 դրամ։
- «365 օր» փաթեթի արժեքը Telcell Wallet հավելվածով՝ 70,400 դրամ, վճարման այլ միջոցներով՝ 72,000 դրամ։
-
- ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐ
-
- «30 օր» փաթեթի արժեքը Telcell Wallet հավելվածով՝ 6,160 դրամ, վճարման այլ միջոցներով՝ 6,300 դրամ։
- «90 օր» փաթեթի արժեքը Telcell Wallet հավելվածով՝ 16,520 դրամ, վճարման այլ միջոցներով՝ 16,800 դրամ։
- «365 օր» փաթեթի արժեքը Telcell Wallet հավելվածով՝ 61,600 դրամ, վճարման այլ միջոցներով՝ 63,000 դրամ։
Որտեղի՞ց կարելի է գնել Երևանի հանրային տրանսպորտի քարտ։
Միասնական տրանսպորտային քարտ հնարավոր է գնել Երևանում գործող Telcell մասնաճյուղերից, Մետրոպոլիտենի կայարաններում տեղադրված տերմինալներից, Մետրոպոլիտենի տոմսարկղերից, Երևանի քաղաքապետարանի Icentre ինֆորմացիոն կենտրոնին կից տերմինալներից:
Telcell մասնաճյուղերը գործում են «Երևան Սիթի» սուպերմարկետների տարածքներում։
Հասցեներն են՝
- Մալաթիա մասնաճյուղ
Սեբաստիա 141/5 - Րաֆֆի մասնաճյուղ
Րաֆֆու 55/1
- Ավան մասնաճյուղ
Հովհաննիսյան թաղամաս, 24/7
- Կոմիտաս մասնաճյուղ
Կոմիտասի 60/2
- Հրապարակ մասնաճյուղ
Տիգրան Մեծի 10
- Զեյթուն մասնաճյուղ
Ռուբինյանց 15/5
- Բագրատունյաց մասնաճյուղ
Բագրատունյաց 5/3
- Դավիթաշեն մասնաճյուղ
Տիգրան Պետրոսյան 25/5
- Մաշտոց մասնաճյուղ
Մաշտոցի 5 - Օհանով մասնաճյուղ
Օհանով 26/9
Երևանի քաղաքապետարանի Icentre ինֆորմացիոն կենտրոնի հասցեներն են՝
- Մելիք-Ադամյան-Նալբանդյան խաչմերուկ
- Բաղրամյան 2/5
- Լուսավորիչ 4/2
- Ագաթանգեղոս 3
Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի (նախկին թաղապետարաններ) հասցեներն են՝
- Աջափնյակ
Արա Սարգսյան 5
- Ավան
Խուդյակով 222
- Արաբկիր
Նաիրի Զարյան 27
- Դավթաշեն
Դավթաշեն 3-րդ թաղամաս
- Էրեբունի
Սասունցի Դավիթ 87
- Կենտրոն
Տերյան 44
- Մալաթիա-Սեբաստիա
Սեբաստիա 32
- Նոր Նորք
Գայի 19
- Նորք-Մարաշ
Արմենակ Արմենակյան 272
- Նուբարաշեն
Նուբարաշենի 9-րդ փողոց, 4 շենք
- Շենգավիթ
Գարեգին Նժդեհ 26 - Քանաքեռ-Զեյթուն
Դավիթ Անհաղթ 11