• Տրանսպորտ
  • Ակցիաներ
    18 կա՞ս։ Մասնակցիր խաղարկությանը 🎂

    18 կա՞ս։ Մասնակցիր խաղարկությանը 🎂

    🚏 Ստացիր 3 ուղետոմս՝ գնելով տրանսպորտային քարտ (ավարտված)

    🚏 Ստացիր 3 ուղետոմս՝ գնելով տրանսպորտային քարտ (ավարտված)

    🔥 -20% շքեղ գնումներիդ համար (ավարտված)

    🔥 -20% շքեղ գնումներիդ համար (ավարտված)

    «Summer Fest» համերգին Telcell-ի տաղավարում գովազդային վիճակախաղի պայմաններ (ավարտված)

    «Summer Fest» համերգին Telcell-ի տաղավարում գովազդային վիճակախաղի պայմաններ (ավարտված)

    «Summer Fest» համերգի տոմսերի գովազդային վիճակախաղի պայմաններ (ավարտված)

    «Summer Fest» համերգի տոմսերի գովազդային վիճակախաղի պայմաններ (ավարտված)

    🛒 Մի արի, մենք կբերենք

    🛒 Մի արի, մենք կբերենք

    KinoPark-ում 15% զեղչ Visa-ի հետ

    KinoPark-ում 15% զեղչ Visa-ի հետ

    Անվճար քարտ և անվճար երթևեկություն (ավարտված)

    Անվճար քարտ և անվճար երթևեկություն (ավարտված)

    Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով (ավարտված)

    Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով (ավարտված)

  • Ֆիչաներ
    Կանխիկացում՝ Telcell Wallet-ից

    Կանխիկացում՝ Telcell Wallet-ից

    ՄԵԿ ՔԱՐՏ, ՇԱՏ ՈՒՂԻՆԵՐ

    ՄԵԿ ՔԱՐՏ, ՇԱՏ ՈՒՂԻՆԵՐ

    Telcell Visa

    Թվային քարտ, որի դիզայնն ընտրում ես ինքդ

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Մի հապաղիր, սկանավորիր QRը

    Մի հապաղիր, սկանավորիր QRը

  • Օգտակար
    Koreez

    Երբ ֆինանսներին գումարում ես տեխնոլոգիաներ, ծնվում են  աշխարհը փոխող գաղափարներ

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

    7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

    [Ապրանք, որն անհրաժեշտ է բոլորին]. ինչպես «հայտնագործեցին» փողը

    [Ապրանք, որն անհրաժեշտ է բոլորին]. ինչպես «հայտնագործեցին» փողը

No Result
View All Result
Telcell Blog

Հարց ու պատասխան: Մաս 2

Հարց ու պատասխան: Մաս 2
Հոկտեմբերի 3, 2025
Տրանսպորտ

Ինչո՞ւ է աճել ուղետոմսերի գինը, ինչու՞ են ժամկետներ սահմանված ուղետոմսերի համար և ի՞նչ մասնակցություն ունի Telcell-ը այս գործընթացներում։

Ուղետոմսերի սակագները և ժամկետները սահմանվում են Երևանի քաղաքապետարանի կողմից։ Telcell-ը պարզապես սպասարկում է վճարային համակարգը և չի մասնակցում համակարգի վերահսկողությանը։ Դա նշանակում է, որ մենք պատասխանատու ենք տեխնիկական իրագործման համար, բայց որոշումները, վերահսկողությունն ու կարգավորումները իրականացվում են միայն համայնքային և պետական կառույցների կողմից։

Ինչո՞ւ է Telcell Wallet-ում ուղետոմսերի գինը զեղչված։

Ի տարբերություն այլ վճարային միջոցների՝ Telcell Wallet-ի գործառնական և սպասարկման ծախսերը զգալիորեն ավելի ցածր են։ Հենց այդ պատճառով էլ Telcell Wallet-ում հաստատվել են զեղչեր։ Դրանով իսկ մենք նպատակ ունենք խրախուսել հավելվածով վճարելու հարմարությունն ու արդյունավետությունը և այդ վճարումները դարձնել առավել շահավետ։

Ինչո՞ւ նույն բանկային/տրանսպորտային քարտով հնարավոր չէ 2 անգամ վճարել։

Որպեսզի բացառվի նույն տրանսպորտային միջոցում կրկնակի վճարումը, և պահպանվի «մեկ անձ՝ մեկ ուղևորություն» սկզբունքը, բանկային ու տրանսպորտային քարտերի և դինամիկ փաթեթների համար գործում է 30 րոպե սահմանափակում։ Դա վերաբերում է միայն նույն երթուղուն կամ մետրոյի նույն կայարանին։
Այս սահմանափակումը կարևոր է հատկապես այն դեպքերում, երբ բանկային կամ տրանսպորտային քարտով ձևակերպված է լինում անսահմանափակ փաթեթ, ինչը կարող է հանգեցնել չարաշահումների՝ հակասելով «մեկ անձ՝ մեկ ուղևորություն» սկզբունքին։
Նման չարաշահումներ արդեն իսկ արձանագրվել են համակարգում, և այս սահմանափակումը կոչված է կանխելու բազմակի անվճար ուղևորությունների դեպքերը։

Ի՞նչ անել, եթե բանկային քարտով վճարելիս մերժում է, բայց գումարը գանձվում է։

Սքաները ցույց է տալիս մերժում, եթե բանկային քարտի հաշվեկշռին չկան բավարար միջոցներ, նախորդ ուղևորությունից ունես պարտք, կամ էլ եթե էմիտենտ բանկի կողմից սահմանված անկանխիկ գործարքների քանակային/ծավալային սահմանափակման պատճառով գումարը չի գանձվել, բայց դու օգտվել ես երթևեկությունից։ Այդ դեպքում համակարգը տեղում գանձում է նախորդ՝ չվճարված 150 դրամը։ Մերժումից 1-2 րոպե անց կարող ես կրկին կատարել վճարումը, և խնդիր չի առաջանա։

Ինչո՞ւ չեմ կարող ստուգել իմ պարտքի մնացորդը։

Այս պահին համակարգում պարտքի մնացորդը ստուգելու հնարավորություն չկա։ Պատճառն այն է, որ համակարգն աշխատում է օֆլայն ռեժիմով։ Նշենք, որ մենք դիտարկում ենք ապագայում պարտքի մնացորդի ստուգման գործիքի ներդրման հնարավորությունը։

Ինչո՞ւ տերմինալը մետաղադրամ չի ընդունում

Տերմինալը կարող է չֆիքսել վճարումը, եթե մետաղադրամ ընդունող սարքը ժամանակավորապես խափանված է լինում։ Դա հաճախ առաջանում է այն դեպքում, երբ որոշ օգտատերեր կամ զեղծարարներ մետաղադրամի փոխարեն օտար առարկաներ են նետում սարքի մեջ, ինչը բերում է սարքի արգելափակման։ Այդ ժամանակ նույնպես էկրանին հայտնվում է նախազգուշացնող հաղորդագրություն՝ հորդորելով մետաղադրամով վճարում չկատարել։ Խնդրում ենք նման դեպքերում ընտրել վճարման այլ տարբերակ։

Ինչո՞ւ է համակարգը օֆլայն։

Համակարգն աշխատում է օֆլայն ռեժիմով, որպեսզի վճարումները հնարավոր լինի կատարել անգամ ինտերնետ կապի բացակայության կամ ծանրաբեռնվածության պայմաններում։ Եթե համակարգը լիներ օնլայն, ապա անգամ կարճատև խափանման դեպքում գործարքները հնարավոր չէր լինի իրականացնել, ինչը լրացուցիչ անհարմարություն կստեղծեր ուղևորների համար։

Ի՞նչ անել, եթե սքանավորման սարքը չի ճանաչում տոմսը։

Այս խնդիրը հիմնականում հանդիպում է դինամիկ QR ուղետոմսերի մոտ, քանի որ դրանք աշխատում են ինտերնետ կապի միջոցով։ Խնդրում ենք ստուգել՝ արդյոք հեռախոսի ժամի ավտոմատ կարգավորումը միացված է, և արդյոք կայուն է ինտերնետ կապը։ Եթե խնդիրը չկարգավորվի, դիմիր մեզ զանգի միջոցով։ Դինամիկ տոմսերն աշխատում են ինտերնետ կապի միջոցով։ Խնդրում ենք ստուգել՝ արդյո՞ք հեռախոսի ժամի ավտոմատ կարգավորումը միացված է, և արդյո՞ք կայուն է ինտերնետ կապը։ Եթե խնդիրը շարունակվի, դիմեք մեզ։

Ինչո՞ւ տերմինալներում չեն վաճառվում բոլոր փաթեթները կամ արտոնյալ տոմսերը։

Տերմինալով կարող եք գնել մեկանգամյա ուղետոմսեր կամ ակտիվացնել ցանկացած տեսակի ուղետոմս կամ փաթեթ տրանսպորտային քարտի վրա։ Արտոնյալ խմբի փաթեթները նույնպես կարելի է լիցքավորել, բայց անհրաժեշտ է նախապես նույնականացնել Ձեր տրանսպորտային քարտը։

Արտոնյալ փաթեթներն ամբողջությամբ հասանելի են Telcell Wallet հավելվածում՝ նույնականացում անցնելուց հետո։

Եթե արդեն նույնականացված եք հավելվածում, ապա Ձեր արտոնյալ խմբի համար լրացուցիչ նույնականացման անհրաժեշտություն չկա։ Համակարգը ավտոմատ կերպով ստուգում է Ձեր տվյալները արտոնյալ բազայում և թույլ է տալիս օգտվել համապատասխան փաթեթներից։

Ինչպե՞ս ստանալ տերմինալում մնացած մանրը։

Տերմինալի էկրանին վճարման պահին առաջարկվում են մանրը ստանալու հետևյալ 3 տարբերակները․

  1. Մանրը ստանալ Telcell մասնաճյուղում կամ փոխանցել Ձեր նախընտրած հաշվին։ Առաջին դեպքում Ձեզ տրամադրվելու է մանրի անդորրագիր, որով կարող եք ստանալ գումարը մասնաճյուղերից որևէ մեկում (անձնագրով/ID քարտով և անդորրագրով), իսկ երկրորդ դեպքում՝ մանրը հաշվին ստանալու համար, անհրաժեշտ է կապ հաստատել զանգերի կենտրոնի հետ, որից հետո մանրը կփոխանցվի Ձեր նախընտրած հաշվին։
  2. Մանրը փոխանցել վճարման ժամանակ մուտքագրված հեռախոսահամարով բացված Telcell Wallet-ի հաշվին։
  3. Մանրը փոխանցել վճարման ժամանակ մուտքագրված հեռախոսահամարին։
Նախորդը

«Summer Fest» համերգին Telcell-ի տաղավարում գովազդային վիճակախաղի պայմաններ (ավարտված)

Հաջորդը

Telcell-ը՝ Երևանի միասնական տոմսային համակարգում

Հաջորդը
Telcell-ը՝ Երևանի միասնական տոմսային համակարգում

Telcell-ը՝ Երևանի միասնական տոմսային համակարգում

Նյութեր, որոնք քեզ կհետաքրքրեն

✈️ Ինչպես վճարել Զվարթնոց-Երևան-Զվարթնոց ավտոբուսում

✈️ Ինչպես վճարել Զվարթնոց-Երևան-Զվարթնոց ավտոբուսում

Սեպտեմբերի 25, 2025

Ինչպես գնել ուղետոմս Telcell Wallet-ով

Ինչպես գնել ուղետոմս Telcell Wallet-ով

Սեպտեմբերի 18, 2025

Կանխիկացում՝ Telcell Wallet-ից

Կանխիկացում՝ Telcell Wallet-ից

Օգոստոսի 14, 2025

Հեշթեգեր

5 top things to do in Tsakhkadzor 5 useful apps 7 rules of effective shopping ArmyDay ArtsakhStrong Ayb Educational Foundation Bank account Best Armenian Brand Blog Books Charity Clubhouse Cluise Credits Duolingo E-Wallet Finance Financial literacy Giveaway IT Project Manager Kangaroo 2021 Mobile Payments Money Money Transfer New Year Online Payments Online shopping Payment System QR Payments Sber SberBank Online Scan and Pay Secure password Shopping Tapping Solution Meditations Team Telcell Telcell Power Telcell Wallet Toyota RAV4 Tsakhkadzor Utility Bills Women's Day World Password Day Մասնաճյուղեր

ՄԻԱՑԻՐ ՄԵԶ FACEBOOK-ՈՒՄ

Telcell © 2022

«Թել-Սել» ԲԲԸ գրանցված ընկերություն է Հայաստանի Հանրապետությունում, որի գործունեությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Տրանսպորտ
  • Ակցիաներ
  • Ֆիչաներ
  • Օգտակար

Telcell © 2022