Մեր օրերում ամեն ինչ տեղափոխվում է թվային հարթակ․ այդպես հարմար է, ապահով, տեսանելի ու հասանելի։ Անցած տարի մենք թվայնացրել ենք տրանսպորտի ուղետոմսերը, իսկ այժմ՝ թվային նվերներ ենք պատրաստել քեզ համար։ Որպեսզի քո անցումը թվայինի թեթև ու սահուն լինի…
Ինչ ենք նվիրում
Ավտոբուսի և մետրոյի QR ուղետոմսեր
Ինչ է պետք անել ստանալու համար
Եթե դեռ երբեք չես գնել QR ուղետոմս Telcell Wallet-ով, ապա հունվարի 10-ից հունվարի 31-ը ընկած ժամանակահատվածում գնիր տրանսպորտի քո առաջին QR ուղետոմսը Telcell Wallet հավելվածում և ստացիր 3 անվճար QR ուղետոմս (ավտոբուս/մետրո): Սա նշանակում է, որ ձեռք բերելով 1 ուղետոմս՝ կունենաս 4-ը։
Նվերը միանվագ է ու հասանելի է միայն առաջին անգամ QR ուղետոմս գնած օգտատերերի համար։
Ինչպես գնել տրանսպորտի QR ուղետոմս
Հետևիր այս քայլերին․
1․ Մուտք գործիր Telcell Wallet հավելված,
2․ Գլխավոր էջի «Ծառայություններ» բաժնում սեղմիր «Տրանսպորտ»,
3․ Սեղմիր «Գնել ուղետոմս», ընտրիր տեսակը՝ «Փաթեթ», «Տրոլեյբուս», «Ավտոբուս և մետրո» կամ «Օդանավակայան», այնուհետև ուղետոմսերի քանակը, վճարման եղանակը և սեղմիր «Հաստատել»,
4․ Սեղմիր «Վճարել»,
5․ Վճարումը հաստատելուց հետո դու կստանաս ծանուցում քո նվեր ուղետոմսերի մասին և կգտնես դրանք «Տրանսպորտ» բաժնի «Իմ ուղետոմսերը» ենթաբաժնում՝ 3-օրյա վավերականության ժամկետով։