• Տրանսպորտ
  • Ակցիաներ
    🔥 -20% շքեղ գնումներիդ համար

    🔥 -20% շքեղ գնումներիդ համար

    «Summer Fest» համերգին Telcell-ի տաղավարում գովազդային վիճակախաղի պայմաններ

    «Summer Fest» համերգին Telcell-ի տաղավարում գովազդային վիճակախաղի պայմաններ

    «Summer Fest» համերգի տոմսերի գովազդային վիճակախաղի պայմաններ

    «Summer Fest» համերգի տոմսերի գովազդային վիճակախաղի պայմաններ

    🛒 Մի արի, մենք կբերենք

    🛒 Մի արի, մենք կբերենք

    KinoPark-ում 15% զեղչ Visa-ի հետ

    KinoPark-ում 15% զեղչ Visa-ի հետ

    Անվճար քարտ և անվճար երթևեկություն

    Անվճար քարտ և անվճար երթևեկություն

    Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով

    Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով

    Լանչի ըմպելիքը՝ մեզնից

    Լանչի ըմպելիքը՝ մեզնից

    Անվճար ըմպելիք Foodpark by Downtown-ում

    Անվճար ըմպելիք Foodpark by Downtown-ում

  • Ֆիչաներ
    ՄԵԿ ՔԱՐՏ, ՇԱՏ ՈՒՂԻՆԵՐ

    ՄԵԿ ՔԱՐՏ, ՇԱՏ ՈՒՂԻՆԵՐ

    Telcell Visa

    Թվային քարտ, որի դիզայնն ընտրում ես ինքդ

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Մի հապաղիր, սկանավորիր QRը

    Մի հապաղիր, սկանավորիր QRը

  • Օգտակար
    Koreez

    Երբ ֆինանսներին գումարում ես տեխնոլոգիաներ, ծնվում են  աշխարհը փոխող գաղափարներ

    Ինչպես կողմնորոշվել միասնական տոմսային համակարգի փոփոխություններում

    Ինչպես կողմնորոշվել միասնական տոմսային համակարգի փոփոխություններում

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

    7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

No Result
View All Result
Telcell Blog

Telcell-ը՝ Երևանի միասնական տոմսային համակարգում

Telcell-ը՝ Երևանի միասնական տոմսային համակարգում
Հուլիսի 25, 2025
Տրանսպորտ

Երևանի տրանսպորտային համակարգի մեկնարկ

2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի ավտոբուսներում, տրոլեյբուսներում և մետրոյում վճարումներն իրականացվում են միայն անկանխիկ եղանակով։ Ուղևորները այլևս կարիք չունեն վարորդին գումար փոխանցելու կամ ժետոն գնելու։ Համակարգում այս պահին հասանելի է վճարման մի քանի հարմար տարբերակ՝ Telcell Wallet, Telcell Terminal, մետրոպոլիտենի տոմսարկղ, բանկային քարտեր և տրանսպորտային պլաստիկ քարտեր։

Այս փոփոխությունները հնարավոր դարձան Երևանի քաղաքապետարանի և Telcell-ի համատեղ աշխատանքի շնորհիվ. Telcell-ը ստանձնեց ժամանակակից տոմսային համակարգի ներդրման և բարելավման առաքելությունը։

Չնայած նրան, որ քաղաքապետարանի հետ պայմանագիրը ստորագրվել էր դեռ 2023 թվականի սկզբին, և համակարգի փուլային ներդրումն արդեն սկսվել էր, այնուամենայնիվ, ուղեվարձի վճարման նոր համակարգին ամբողջական անցումը իրականացվեց միայն 2025 թվականի հունվարի 1-ին, երբ կանխիկ վճարումների ընդունումը տրանսպորտում ամբողջությամբ դադարեցվեց։

Ինչու՞ ընտրվեց հենց Telcell-ը

Շատերի մոտ ծագում է տրամաբանական հարց՝ ինչպես Telcell-ը դարձավ այս մասշտաբային նախագծի մասնակից կազմակերպությունը։ Բանն այն է, որ 2021 թվականին քաղաքապետարանը հայտարարել էր «‎ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՈՄՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ»։

Գլխավոր պահանջներից մեկն այն էր, որ թեկնածու կազմակերպությունն ունենա նմանատիպ նախագծի իրագործման փորձ առնվազն երեք քաղաքում։ Այդ պահին Հայաստանում պարզապես չկային նման օպերատորներ, և Telcell-ը, միջազգային փորձառու ենթակապալառու ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ, դարձավ մրցույթի հաղթող։

Արդյունքում՝ 2023 թվականի հունվարին մենք պայմանագիր ստորագրեցինք Երևանի քաղաքապետարանի հետ՝ ստանձնելով միասնական տոմսային համակարգի ներդրումն ու տեխնիկական սպասարկումը։

Պայմանագրի պայմանները

Telcell-ի և Երևանի քաղաքապետարանի միջև պայմանագիրը նախատեսված է 5 տարի ժամկետով՝ 2023 թվականի հունվարի 9-ից մինչև 2028 թվականի հունվարի 9-ը։ Պայմանագրի ժամկետի ավարտից հետո մենք պարտավոր ենք անհատույց հանձնել քաղաքապետարանին ներդրված ողջ համակարգը՝ տեղադրված բոլոր սքաներները, անցարգելները, սերվերները և ծրագրային ապահովումը։ Այս ամենը դառնալու է քաղաքի սեփականությունը և համակարգի պատասխանատու մարմինը դառնում է քաղաքապետարանը։

1,5 միլիարդ դրամի ներդրում

Պայմանագրի համաձայն՝ ֆինանսավորումն ամբողջությամբ կատարում է համակարգի օպերատորը, այսինքն՝ Telcell-ը։ Մենք արդեն ներդրել ենք մոտ 1,5 միլիարդ դրամ, որը ծախսվել է սարքավորումների և ենթակառուցվածքների ձեռքբերման ու տեղադրման վրա։

Կարևոր ենք համարում շեշտել, որ մենք իրականացնում ենք այս նախագիծը սեփական միջոցներով և քաղաքային բյուջեից ոչ մի դրամ չենք օգտագործում։ 1․5 միլիարդ դրամը օր օրի շարունակում է աճել։

Ինչի՞ վրա են ծախսվում Telcell-ի ֆինանսական միջոցները

Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում տեղադրել ենք արտասահմանյան գործընկերներից պատվիրված սքաներներ և ժամանակակից անցարգելներ։ Այժմ կայարաններում ժետոնների փոխարեն օգտագործվում են QR ուղետոմսեր, տրանսպորտային և բանկային քարտեր, իսկ կայարաններն ու տրանսպորտային միջոցները հագեցված են նորագույն տեխնոլոգիական լուծումներով։
Երևանի բոլոր ավտոբուսներում և տրոլեյբուսներում տեղադրել ենք վալիդատորներ՝ սքանավորման սարքեր, որոնց միջոցով ուղևորները սքանավորում են QR ուղետոմսերը, տրանսպորտային ու բանկային քարտերը։

Համակարգի ծրագրային ապահովումը մշակել է մեր գործընկեր BPC O-City-ն։ Բոլոր կապալառուներն ու տեխնոլոգիաները խստորեն համաձայնեցվում էին Երևանի քաղաքապետարանի հետ։ Կարևոր է ընդգծել, որ Telcell-ն աշխատում է արդեն փորձառու գործընկերների հետ, ովքեր ունեն փորձ երեք քաղաքներում՝ 200-ից ավելի տրանսպորտային միջոց ունեցող պարկով, որը ամրագրված է մրցույթի պայմաններում և հանդիսանում է գործընթացի կարևոր մաս։ Համակարգը համապատասխանում է Երևանի քաղաքապետարանի բոլոր պահանջներին՝ սկսած նոր սակագների ներդրումից մինչև սոցիալական արտոնությունների սպասարկում։

Համակարգի ներդրման ու սպասարկման ծախսերը հոգում է Telcell-ը, և այդ ծախսերը ներառված չեն ուղետոմսերի նոր սակագներում։ Telcell-ը ուղետոմսերի արժեքից միջնորդավճար չի գանձում, և ողջ գումարը փոխանցվում է քաղաքապետարանին։ Նշենք նաև, որ ընկերությունն հոգում է գործառնական բոլոր ծախսերը՝ բանկային քարտերի վճարումների էքվայրինգի միջնորդավճարներ, սքաներների ցանցի սպասարկում, ծրագրային ապահովում, գումարի տեղափոխում և այլ ծախսեր։

Ինչպե՞ս է ընկերությունը գումարը փոխանցում քաղաքապետարանին

Telcell ընկերությունը պարտավոր է ուղետոմսերի դիմաց վճարած ամբողջ գումարը 7 օրվա ընթացքում ինկասացնել և հավաքագրել էլեկտրոնային և կանխիկ տարբերակով վճարված գումարը, ապա այն փոխանցել քաղաքապետարանի բյուջե։

Անկանխիկ ուղևորություն․ ինչպե՞ս է այն աշխատում ուղևորի համար

Եկեք նայենք նոր տրանսպորտային համակարգին ուղևորի աչքերով։ Ի՞նչ է փոխվել և ի՞նչ նոր հնարավորություններ են ի հայտ եկել։

2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի տրանսպորտում այլևս հնարավոր չէ կանխիկ դրամով վճարել վարորդին՝ կանխիկ չի ընդունվում։ Փոխարենը ուղևորը կարող է ընտրել վճարման մի քանի եղանակներից իր համար ամենահարմարը։ Հավելենք, որ օգոստոսի 1-ից Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ թղթային QR ուղետոմսերը դուրս են գալու շրջանառությունից։

  • Թվային QR ուղետոմս
  • Թղթային QR ուղետոմս
  • Տրանսպորտային քարտ
  • Բանկային քարտ

Համակարգի նպատակն է նվազեցնել հերթերը և արագացնել մուտքը տրանսպորտ։ Շարունակական ուսումնասիրությունների օգնությամբ մենք բարելավում ենք համակարգը, որպեսզի ուղևորի համար ժամանակի ընթացքում այն դառնա ավելի հարմար և պարզ՝ մեկ սքանավորում, և դու արդեն ճանապարհին ես։

Ինչու՞ է Telcell-ին պետք այս նախագիծը

Միասնական տոմսային համակարգում մենք տեսնում ենք ոչ միայն սոցիալական նշանակություն ունեցող նախագիծ, այլև մեր ֆինանսատեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման հնարավորություն։

Մեր ռազմավարությունն է մարդկանց ծանոթացնել Telcell էկոհամակարգին և հնարավորություն ընձեռել օգտվել ընկերության ծառայությունների լայն շրջանակից՝ բացել բանկային հաշիվներ, քարտեր, կատարել փոխանցումներ, վճարումներ, ձեռք բերել միջոցառումների տոմսեր և օգտվել այլ ծառայություններից մեկ հարթակում՝ Telcell Wallet հավելվածում։ Ահա թե ինչու մենք միացանք այս նախագծին։

Ուրախ ենք, որ մեր աշխատանքի շնորհիվ ստացվեց ստեղծել քաղաքակիրթ հարթակ՝ նման կարևոր նախագիծը իրագործելու համար։ Մենք բաց ներկայացնում ենք նախագծի ընթացքը՝ ընդունելով թերությունները և հետևողականորեն շտկելով դրանք, քանի որ հենց այսպիսի թափանցիկ և պատասխանատու մոտեցումն ենք արդյունավետ համարում։

Ամփոփելով ներկայացվածը՝ առանձնացրել ենք ամենակարևորը

🚌 Անկանխիկ ուղևորություն՝ Երևանի տրանսպորտում

2025-ի փետրվարից Երևանի տրանսպորտում կանխիկը չի ընդունվում։ Ուղևորները կարող են վճարել QR ուղետոմսերով, տրանսպորտային կամ բանկային քարտերով։

💳 Telcell-ի ներդրումը համակարգում

Telcell-ը մասնակցել և հաղթել է մրցույթում՝ հետագայում ներդնելով ավելի քան 1,5 միլիարդ դրամ սեփական միջոցներից՝ առանց քաղաքային բյուջեի մասնակցության։

🛠 Ինչի՞ վրա են ծախսվել միջոցները

Ներդրված գումարն ուղղվել է նոր անցարգելների, սքաներների, սարքավորումների և ծրագրային ապահովման վրա։ Բոլորը ձեռք են բերվել արտասահմանյան գործընկերներից և տեղադրվել Telcell-ի միջոցներով։

📱 Քաղաքացիների ուղղորդումը դեպի թվային հարթակներ

Այս նախագիծը ոչ միայն տրանսպորտային է, այլև հնարավորություն է տալիս հարյուր հազարավոր երևանցիներին ծանոթացնելու Telcell Wallet հավելվածին, որը տրամադրում է բազմաթիվ ֆինանսական և վճարային ծառայություններ մեկ վայրում։

🏙 Մեր նվերը՝ քաղաքին

Telcell-ը ստանձնել է միասնական տոմսային համակարգի ներդրման իր պարտականությունները 5 տարի ժամկետով, այսինքն՝ մինչև 2028 թվականը։ Դրանից հետո ամբողջ համակարգն անհատույց փոխանցվելու է քաղաքապետարանին։

🌟 Պատասխանատվություն և թափանցիկություն

Telcell-ը բաց խոսում է նախագծի ընթացքի մասին, ընդունում դիտողությունները և առաջարկությունները և աշխատում դրանց վրա՝ հետևելով պատասխանատվության և թափանցիկության սկզբունքին։

Նախորդը

Հարց ու պատասխան: Մաս 2

Հաջորդը

🔥 -20% շքեղ գնումներիդ համար

Հաջորդը
🔥 -20% շքեղ գնումներիդ համար

🔥 -20% շքեղ գնումներիդ համար

Նյութեր, որոնք քեզ կհետաքրքրեն

🔥 -20% շքեղ գնումներիդ համար

🔥 -20% շքեղ գնումներիդ համար

Հուլիսի 29, 2025

Telcell-ը՝ Երևանի միասնական տոմսային համակարգում

Telcell-ը՝ Երևանի միասնական տոմսային համակարգում

Հուլիսի 25, 2025

Հարց ու պատասխան: Մաս 2

Հարց ու պատասխան: Մաս 2

Հուլիսի 18, 2025

Հեշթեգեր

5 top things to do in Tsakhkadzor 5 useful apps 7 rules of effective shopping ArmyDay ArtsakhStrong Ayb Educational Foundation Bank account Best Armenian Brand Blog Books Charity Clubhouse Cluise Credits Duolingo E-Wallet Finance Financial literacy Giveaway IT Project Manager Kangaroo 2021 Mobile Payments Money Money Transfer New Year Online Payments Online shopping Payment System QR Payments Sber SberBank Online Scan and Pay Secure password Shopping Tapping Solution Meditations Team Telcell Telcell Power Telcell Wallet Toyota RAV4 Tsakhkadzor Utility Bills Women's Day World Password Day Մասնաճյուղեր

ՄԻԱՑԻՐ ՄԵԶ FACEBOOK-ՈՒՄ

Telcell © 2022

«Թել-Սել» ԲԲԸ գրանցված ընկերություն է Հայաստանի Հանրապետությունում, որի գործունեությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Տրանսպորտ
  • Ակցիաներ
  • Ֆիչաներ
  • Օգտակար

Telcell © 2022