• Իվենթներ
    Գյումրի Big fest

    Սեպտեմբերի 16-ին Գյումրիում առանձնահատուկ լավ կլինի. Գյումրի Big fest

    Boris Brejcha

    Բորիս Բրեյխան գալիս է Հայաստան

    Out Of The Box

    Out of the box. երաժշտական ներկայացում Platform-ում

    Գորան Բրեգովիչը՝ Երևանի անգլիական այգում

    Գորան Բրեգովիչը՝ Երևանի անգլիական այգում

    Միշա Մարվինը՝ FoodPark by Downtown-ի տանիքում

    Միշա Մարվինը՝ FoodPark by Downtown-ի տանիքում

    Xcho. Մեծ մենահամերգ մարզահամերգային համալիրում

    Xcho. Մեծ մենահամերգ մարզահամերգային համալիրում

  • Ակցիաներ
    Վճարիր Telcell Wallet-ով, մի վճարիր առաքման համար

    Վճարիր Telcell Wallet-ով, մի վճարիր առաքման համար

    Գնիր նվեր Telcell Wallet-ով, ստացիր 30% զեղչ

    Գնիր նվեր Telcell Wallet-ով, ստացիր 30% զեղչ

    Անվճար ըմպելիք Foodpark by Downtown-ում

    Անվճար ըմպելիք Foodpark by Downtown-ում

    Ընդմիջման ժամանակ հյութը նվեր ստացիր

    Ընդմիջման ժամանակ հյութը նվեր ստացիր

    Պատվիրիր Buy.am-ից, ստացիր 1000 դրամ զեղչ

    Պատվիրիր Buy.am-ից, ստացիր 1000 դրամ զեղչ

    Պատվիրիր Gurmenia-ից, ստացիր անվճար առաքում

    Պատվիրիր Gurmenia-ից, ստացիր անվճար առաքում

    Լիցքավորիր էլեկտրոնային ավտոմեքենադ, ստացիր 20% բոնուս

    Լիցքավորիր էլեկտրոնային ավտոմեքենադ, ստացիր 20% բոնուս

    Զանգակ

    1000 դրամ զեղչ՝ «Զանգակ» գրատնից գիրք պատվիրելիս

  • Ֆիչաներ
    Telcell Visa

    Visa թվային քարտը՝ քո Telcell Wallet-ում

    Ինչպես դառնալ ՊՐԵՄԻՈՒՄ Telcell Wallet-ի օգտատեր և ստանալ 3000 BONուս

    Ինչպես դառնալ ՊՐԵՄԻՈՒՄ Telcell Wallet-ի օգտատեր և ստանալ 3000 BONուս

    «Հիմա ձեռդ կա». վարկեր՝ հաշված վայրկյանների ընթացքում

    «Հիմա ձեռդ կա». վարկեր՝ հաշված վայրկյանների ընթացքում

    Կուտակիր BON-եր և փոխանակիր ուզածդ ապրանքով

    Կուտակիր BON-եր և փոխանակիր ուզածդ ապրանքով

    Ինչպես մասնակցել «Այբի» Մեղու 2021 մրցույթին՝ վճարելով Telcell Wallet-ով

    Ինչպես մասնակցել «Այբի» Մեղու 2021 մրցույթին՝ վճարելով Telcell Wallet-ով

    Telcell Wallet. քո ճանապարհի ընկերը

    Telcell Wallet. քո ճանապարհի ընկերը

    Գույքահարկդ Վճարիր Telcell Wallet-ով… և ահա, թե ինչու

    Գույքահարկդ Վճարիր Telcell Wallet-ով… և ահա, թե ինչու

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Արագ փոխանցումներ ՌԴ-ից Հայաստան

    Արագ փոխանցումներ ՌԴ-ից Հայաստան

  • Օգտակար
    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Ինչպես Telcell Wallet-ում բացել բանկային հաշիվ

    Ինչպես Telcell Wallet-ում բացել բանկային հաշիվ

    Ինչպես Telcell Wallet-ին կցել բանկային քարտ

    Ինչպես Telcell Wallet-ին կցել բանկային քարտ

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Ինչպես պաշտպանվել խաբեությունից․ 10 խորհուրդ Telcell-ի ռիսկերի կառավարման տնօրեն Համբարձում Դանելյանից

    Ինչպես պաշտպանվել խաբեությունից․ 10 խորհուրդ Telcell-ի ռիսկերի կառավարման տնօրեն Համբարձում Դանելյանից

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

  • Հետաքրքիր
No Result
View All Result
Telcell Blog

«Ես հետաքրքիր, պարզ մարդ եմ»․ ֆինանսական բաժնի ղեկավար Արսեն Ավետիսյան

«Ես հետաքրքիր, պարզ մարդ եմ»․ ֆինանսական բաժնի ղեկավար Արսեն Ավետիսյան
Փետրվարի 6, 2022
Պատմություններ

«Բազմակողմանի զարգացած, սրտաբաց, հետաքրքիր․․․ Եթե օբյեկտիվ լինեմ, կարծում եմ՝ գործընկերներս ինձ այսպես կբնութագրեն»,- ասում է Արսեն Ավետիսյանը, ով արդեն 1 տարի և 1 ամիս Telcell-ի ֆինանսական բաժնի ղեկավար է ու ծրագրում է նարնջագույն թիմի հետ երկար ճանապարհ անցնել։

«Telcell-ը էկոլոգիապես մաքուր բիզնես է ու աճի մեծ հեռանկար ունի։ Բացի այդ, ընտանեկան, բարեհամբույր միջավայր է այստեղ, ու դա ինձ շատ է դուր գալիս։ Այլ ընկերություններում աշխատելիս հոգեբանի աչքերով ուսումնասիրել եմ մթնոլորտը և հիմա նկատում եմ տարբերությունները»,- նշում է Արսենը։

10 տարուց ավելի աշխատում է ֆինանսական ոլորտում, մասնագիտական 3 կոչում ունի․ մաթեմատիկոս, հաշվապահ աուդիտոր և հոգեբան։

Արսենն անկեղծանում է՝ ընգծելով, որ միայն հոգեբան կամ միայն ֆինանսիստ աշխատելը շատ սթրեսային է, ու համատեղելով կարողանում ես պահպանել հավասարակշռությունը։ Ոչ աշխատանքային օրերին հոգեթերապիաներ է անցկացում, ինչի շնորհիվ չի սպառվում ու հաճախակի արձակուրդ գնալու կարիք չի լինում։ Բացի այդ, աշխատանքը տուն չի տանում՝ գրասենյակից դուրս գալիս ամեն ինչ թողնում է դռան ետևում։ Ներդաշնակության այս աստիճանին հասնելու համար խորհուրդ է տալիս գտնել ներաշխարհին համապատասխան աշխատանք, իսկ եթե չի ստացվում՝ ճիշտ կառավարել էներգիան․

«Շատ կարևոր է հավասարակշռել աշխատանքի համար ծախսած ու ստացած էներգիան։ Իհարկե՝ իդեալական տարբերակ է զբաղվել սիրած աշխատանքով, իսկ եթե չի ստացվում, պետք է ընդունել իրավիճակն ու իրատես լինել։ Զարգանալով, կրթվելով պետք է քայլ առ քայլ ձգտել ավելիին»,- հավելում է ֆինանսիստ-հոգեբանը։

Արսենը մարդկանց հետ շփման մեջ էմպատիկ է, ֆինանսների հետ աշխատելիս՝ ավելի վերլուծական։ Իրեն հատուկ ժպիտով պատմում է, որ հոգեբանի մասնագիտությունն օգնում է հասկանալ մարդկանց, նրանց ակնկալիքներն ու տրամադրվածությունը, նույնիսկ՝ առանց վերբալ շփման։ Մարդկանց հասկանալու համար հավասարապես հիմնվում է ինտուիտիվ և գիտական մեթոդներին․ «Պատահել է, որ ինտուիցիաս սխալվի, բայց միայն մանրուքներում։ Ընհանուր առմամբ՝ կարողանում եմ ճանաչել մարդկանց»։

Արսենն ամենայն պատասխանատվությամբ է վերաբերում երկրորդ՝ հոգեբանի աշխատանքին։ Նշում, որ ամենաբարդ գիտություններից է, չէ՞ որ կարող ես մի խորհրդով մարդու ճակատագիր փոխել․ «Պատասխանատվությունն ավելի մեծ է, քան ֆինանսների հետ աշխատելիս։ Այո, այստեղ էլ կարող ես սխալվել, բայց վերջական որոշում կայացնելուց առաջ գործընթաց կա, քեզանից բացի նաև ղեկավարդ է ամեն ինչ ստուգում, կան աուդիտորներ և ի վերջո՝ թիմակիցներ, ովքեր կարող են նկատել այն, ինչ գուցե բաց ես թողել», — ասում է նա ու հավելում, որ պերֆեկցիոնիստ լինելով՝ ծանր է տանում, երբ սխալվում է․ «Կա՞ մարդ, ով չի սխալվում։ Չկա՛։ Այստեղ կարևորը դասեր քաղելն ու նույն սխալը չկրկնելն է»,— նշում է նա։

Վերադառնալով Արսենի հետաքրքրություններին՝ բացենք չակերտները։ Բանն այն է, որ ֆինանսներն ու հոգեբանությունը 33-ամյա մասնագետի հետաքրքրությունների ամբողջ շրջանակը չեն։ Արսենը զբաղվում է յոգայով, աստղագիտություն է ուսումնասիրում։

«Յոգան 4 տեսակ ունի։ Ես 4-րդ՝ մեդիտացիոն տարբերակն եմ նախընտրում։ Զբաղվածությանս զուգահեռ՝ շատ ժամանակ չեմ կարողանում տրամադրել, բայց աշխատանքից հետո պարտադիր է մաքրել միտքն այնպես, ինչպես ատամները՝ քնելուց առաջ։ Եթե չեմ հասցնում մեդիտացիա անել՝ երեխաներիս հեռ թռչկոտում ենք։ Պարզ ու զվարճալի տարբերակ է մկանները բացելու համար»,- պատմում է Արսենը ու հավելում, որ Instagram-ում հետևորդների հետ յոգայի վարժություններ են անում (ի դեպ՝ կարող եք միանալ)։

 

Արսենն իրեն շատ պարզ մարդ է համարում։ Թեև բարդ գիտություններով է հետաքրքրված ու շատերի համար իր բնավորության, դատողությունների մեջ կարող են տարօրինակություններ նկատվել․ «Բնավորության շատ գծեր կան, որոնք կարող են տարօրինակ թվալ նրանց, ովքեր զարգացման նույն փուլերը չեն անցել»։  Արսենը մեջբերում է Մասլոյի բուրգի տեսությունը ու նշում, որ վերջինս բավական մոտ է գուշակել, մոտավորապես կանխատեսել է նաև 7-րդ էտապը ու բուրգը կիսատ թողել։ Ֆինտեխ ոլորտում աշխատելով` կիսում է տեսակետը, որ տեխնոլոգիաների զարգացումը կարող է օգնել մարդկանց, բայց կարող է նաև խորացնել նրանց վախերն ու ցավերը, ովքեր զարգացման դեռևս առաջին աստիճանին են։

Որոշ հարցերի պատասխաններ  էլ Արսենը ստանում է աստղերից, դրանք ուսումնասիրելով՝ բացում է մտահորիզոնն ու փորձում հասկանալ, թե ինչ փուլերի միջով է մարդկությունն անցնելու․ «Instagram-ում հաճախ հարցումներ եմ անում՝ հասկանալու, թե մոլորակներն ու համաստեղություններն իրենց դասավորվածությամբ ինչպես են ազդում մարդկանց վրա։ Պետք է նկատեմ, որ օրինաչափություններ շատ կան։ Գիտեք, բնությունն ու տիեզերքն ամեն ինչ շատ իդեալական են գծել։ Եթե անգամ հնարավորություն ունենայի, չէի միջամտի՝ ոչինչ չէի փոխի»։

Արսենի սիրելի աստղը Արևն է ու աղջիկը՝ Աստղիկը։ Ինչ վերաբերում է մոլորակներին, չէր ցանկանա լքել Երկիրը։ Պարզ պատճառով․- «Եթե կա փախուստի միտք, սկսում ես ավելի անպատասխանատու վարվել այն միջավայրի հետ, որտեղ գտնվում ես։ Նույնը Հայրենիքը լքելուն է վերաբերում։ Պետք է գնահատել ու ավելի լավը դարձնել ունեցածդ, որ գնալու ցանկություն չլինի»,- ասում է Telcell-ի ֆինանսական բաժնի ղեկավարը, ով Հայրենիքը սիրում է սիրո 7-րդ՝ ամենաբարձր մակարդակում։ Արսենը հավատում է, որ Հայաստանի ապագան ՇԱՏ լուսավոր է։

 

Share
Հեշթեգեր: TeamTelcellTelcell Power
Նախորդը

Ինչպես «հայտնագործեցին» փողը

Հաջորդը

Ինչպես պաշտպանվել խաբեությունից․ 10 խորհուրդ Telcell-ի ռիսկերի կառավարման տնօրեն Համբարձում Դանելյանից

Հաջորդը
Ինչպես պաշտպանվել խաբեությունից․ 10 խորհուրդ Telcell-ի ռիսկերի կառավարման տնօրեն Համբարձում Դանելյանից

Ինչպես պաշտպանվել խաբեությունից․ 10 խորհուրդ Telcell-ի ռիսկերի կառավարման տնօրեն Համբարձում Դանելյանից

Նյութեր, որոնք քեզ կհետաքրքրեն

Telcell Visa

Visa թվային քարտը՝ քո Telcell Wallet-ում

Սեպտեմբերի 13, 2023

Գյումրի Big fest

Սեպտեմբերի 16-ին Գյումրիում առանձնահատուկ լավ կլինի. Գյումրի Big fest

Օգոստոսի 25, 2023

Վճարիր Telcell Wallet-ով, մի վճարիր առաքման համար

Վճարիր Telcell Wallet-ով, մի վճարիր առաքման համար

Օգոստոսի 23, 2023

Հեշթեգեր

5 top things to do in Tsakhkadzor 5 useful apps ArmyDay ArtsakhStrong Ayb Contests Ayb Educational Foundation Bank account Best Armenian Brand Blog BON Market Clubhouse Cluise Credits Duolingo E-Wallet Ecology Finance Financial literacy Giveaway IT Project Manager Kangaroo 2021 Mobile Payments Money Money Transfer New Year No Cash Online Payments Online shopping Partnership Payment System Property Tax Protect Nature QR Payments Sber Sberbank SberBank Online Scan and Pay Surprises Tapping Solution Meditations Team Telcell Telcell Power Telcell Wallet Tsakhkadzor Utility Bills

ՄԻԱՑԻՐ ՄԵԶ FACEBOOK-ՈՒՄ

Telcell © 2022

«Թել-Սել» ՓԲԸ գրանցված ընկերություն է Հայաստանի Հանրապետությունում, որի գործունեությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

No Result
View All Result
  • Իվենթներ
  • Ակցիաներ
  • Ֆիչաներ
  • Օգտակար
  • Հետաքրքիր

Telcell © 2022

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In