• Տրանսպորտ
  • Ակցիաներ
    🛒 Մի արի, մենք կբերենք

    🛒 Մի արի, մենք կբերենք

    KinoPark-ում 15% զեղչ Visa-ի հետ

    KinoPark-ում 15% զեղչ Visa-ի հետ

    Անվճար քարտ և անվճար երթևեկություն

    Անվճար քարտ և անվճար երթևեկություն

    Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով

    Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով

    Լանչի ըմպելիքը՝ մեզնից

    Լանչի ըմպելիքը՝ մեզնից

    Անվճար ըմպելիք Foodpark by Downtown-ում

    Անվճար ըմպելիք Foodpark by Downtown-ում

    Ընդմիջման ժամանակ հյութը նվեր ստացիր

    Ընդմիջման ժամանակ հյութը նվեր ստացիր

  • Ֆիչաներ
    ՄԵԿ ՔԱՐՏ, ՇԱՏ ՈՒՂԻՆԵՐ

    ՄԵԿ ՔԱՐՏ, ՇԱՏ ՈՒՂԻՆԵՐ

    Telcell Visa

    Թվային քարտ, որի դիզայնն ընտրում ես ինքդ

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Մի հապաղիր, սկանավորիր QRը

    Մի հապաղիր, սկանավորիր QRը

  • Օգտակար
    Koreez

    Երբ ֆինանսներին գումարում ես տեխնոլոգիաներ, ծնվում են  աշխարհը փոխող գաղափարներ

    Ինչպես կողմնորոշվել միասնական տոմսային համակարգի փոփոխություններում

    Ինչպես կողմնորոշվել միասնական տոմսային համակարգի փոփոխություններում

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

    7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

No Result
View All Result
Telcell Blog

Telcell-ի տղամարդիկ՝ կին գործընկերների մասին

կանայք բիզնեսում
Մարտի 21, 2022
Պատմություններ

Telcell-ի 315 աշխատակիցներից 159-ը կանայք են։ Նրանցից 13-ը ղեկավար պաշտոն են զբաղեցնում։

Կանանց միջազգային օրվան ընդառաջ մեր թիմի տղամարդիկ խոսում են կանաց հետ աշխատելու «նուրբ արվեստից» ու մի քիչ էլ անկեղծանում։

Գառնիկ Հայդոսյան․ մասնաճյուղերի ցանցի ղեկավար

Աշխատանքում երբեք գենդերային անհավասարություն չեմ դնում, քանի որ բարդ մարդանց հետ բարդ է՝ անկախ սեռից։

Կանանց հետ աշխատելն ընդհանուր առմամբ իր առանձնահատկություններն ունի։ Իմ թիմում 33 կին է ընդգրկված, նշանակում է՝ որպես ղեկավար պետք է մանրուքներին ուշադիր լինեմ, հիշեմ տոները, տարեդարձները և այլն։

Փորձս ցույց է տալիս, որ կանայք ավելի պատասխանատու են։ Համաշխարհային պատմության մեջ ևս բազմաթիվ օրինակներ կան, որ ապացուցում են՝ կանայք ավելի ամուր են, նրանց հետ ավելի շատ մարտահրավերներ կարելի է հաղթահարել։

Աշխատանքային խնդիրներ իհարկե լինում են, քանի որ ի տարբերություն տղամարդկանց՝ կանայք ավելի քմահաճ են, պահանջկոտ ու նրանց մեջ ավելի վառ է արտահայտված մրցակցության ջիղը։ Աշխատանքային կոնֆլիկտների դեպքում փորձում եմ անհատական մոտեցում ցուցաբերել ու մինչև հիմա հաջողել եմ։ Նման իրավիճակներում որպես թիմակից եմ խոսում ու խիստ պահանջները խնդրանքի տեսքով փաթեթավորում, քանի որ ինձ համար կարևոր է, որ թիմի անդամները հավատան ընդհանուր գաղափարին։

Չեմ հերքի՝ սեռային տարբերությունը, կամա թե ակամա, օգնում է ավելի հարթ համագործակցել։ Կանանց միջավայրը դրական ազդեցություն ունի, ոգեշնչում է ինձ։

Բոլոր կանայք մի բան են ուզում, բայց չգիտեմ՝ ինչ։ Կարծում եմ՝ իրենք էլ չգիտեն, եթե իմանան՝ մենք էլ կիմանանք։ Մի հարցում վստահ եմ՝ առանց կին ապրել չի լինի, աշխատել՝ ևս։

Արթուր Թորոսյան․ գլխավոր հաշվապահ

Աշխատանքի մեջ մարդու սեռը, բնավորությունը, խառնվածքն ինձ համար էական չեն։ Գլխավորը մասնագիտական կարողություններն ու աշխատանքային գործընթացը ճիշտ ուղու վրա պահելն է։ Այստեղ էլ հենց կարևորվում են կանանց սեռային առանձնահատկությունները, ինչու ոչ՝ քմահաճույքները։ Իմ կարծիքով՝ կանայք իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են ուզում, ու խորամանկորեն հարցը տեղափոխում են տղամարդկանց դաշտ։ Դե, մենք էլ փորձում ենք տարբեր առաջարկներ անել ու դրանց հիման վրա կանայք ընտրություն են կատարում։

Արդեն 6 տարի բաժնի ղեկավարն եմ ու կարող եմ ասել, որ դժվար կլիներ աշխատել առանց կին գործընկերների։ Կանանց մտածելակերպի առանձնահատկությունները կարևոր են, քանի որ միշտ էլ տարբերվող հայացքի, կարծիքի կարիք կա։ Կանայք ավելի պատասխանատու են, ավելի ուշադիր, թեև երբեմն անհասկանալի է՝ ինչպես են մտածում։ Հետաքրքիր փաստ է, որ մեծամասամբ կանայք են հաշվապահության բնագավառում։ Այս մասնագիտությունը պահանջում է կենտրոնացում, հետևողականություն, ուշադրություն, միշտ նույն գործը կատարելու պատրաստակամություն։ Երբեմն զարմանալի է, թե ժողովների ընթացքում բոլորը միաժամանակ խոսելով, զուգահեռ մի քանի թեմա քննարկելով՝ ինչպես են կարողանում հասկանալ միմյանց։ Իսկապես հետաքրքիր է, թեև կողքից հետևելիս մի քիչ տարօրինակ է թվում։

Ուրախալի է, որ իմ թիմը կոնֆլիկտային չէ, ու շատ դեպքերում հարցը ինձ չի էլ հասնում, իրենք իրար մեջ հարթում են տարաձայնությունները։ Միջանձնային կոնֆլիկտներն անընդունելի են ինձ համար, իսկ աշխատանքային կոնֆլիկտների դեպքում թերևս ավելի հեշտ է տղամարդկանց հետ։

Սերգեյ Ուսնունց․ թվային պրոդուկտների զարգացման դեպարտամենտի տնօրեն

Վերջին 15 տարիներին տարբեր ընկերություններում աշխատանքային փորձս ցույց է տվել, որ իմ բոլոր թիմերում առանցքային, ամենածանր ու ամենապատասխանատու դերերը միշտ կանանց են վստահվել։

Telcell-ում նույնպես իմ թիմում կանայք մեծամասնություն են։ Իմ կարիրան ցույց է տվել, որ ավելի հեշտ է կանանց հետ աշխատել, հասկանալ նրանց։ Միաժամանակ՝ չեմ ցանկանում եզրակացնել, որ կանայք տղամարդկանցից պատասխանատու են, որովհետև կարող են նաև հակառակ փորձն ունեցող մարդիկ լինել։

Կանայք ավելի շատ են աշխատում սեփական անձի զարգացման վրա, ինքնակրթվում։ Եթե ուսումնասիրենք վիճակագրությունը, կտեսնենք, որ ուսումնական հաստատություններում աղջիկների թիվն ավելի շատ է, քանի որ դեռևս կարիք ունեն հասարակությանն ապացուցելու, որ արժանի են բարձր հաստիքների։ Սա իմ անձնական կարծիքը չէ, ես չեմ համարում, որ դրա կարիքը կա, պարզապես իրականությունն է այդպիսին։ Տղամարդիկ, ցավոք, զիջում են կանանց՝ մտածելով, որ էդպես էլ պետք է լինի ու բարձր հաստիքն իրենցն է՝ իրավունքի ուժով։

Կանանց սոցիալական դերը ժամանակի հետ մեծանում է։ Եթե, օրինակ, հիմա վարորդների 70% տղամարդիկ են, ապա ժամանակի ընթացքում կին վարորդների թիվն ավելանալու է, եթե հիմա պետությունների ղեկավարները հիմնականում տղամարդիկ են, հետագայում իրավիճակը հակառակն է լինելու։ Սա հասարակ մաթեմատիկա է․ 0-ից միշտ կարող ես աճել, իսկ 100-ից՝ իջնել։ Մինչև թվերը չհավսարակշռվեն, կին վարորդների կամ ղեկավարների թիվն ավելի բարձր է լինելու։

Առիթն օգտագործելով՝ շնորհավորում եմ բոլոր աղջիկներին, կանանց, մայրերին։ Նրանց հաճելի նվերներ մատուցելու համար, իհարկե, պետք չէ տոնի սպասել, սա պարզապես ևս մեկ հնարավորություն է։

Share
Հեշթեգեր: TeamTelcellTelcell PowerWomen's Day
Նախորդը

Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

Հաջորդը

Մեր արվեստասեր ֆինանսական ղեկավարը, որն արդեն ACCA որակավորում ունի. Թամարա Սարգսյան

Հաջորդը
Մեր արվեստասեր ֆինանսական ղեկավարը, որն արդեն ACCA որակավորում ունի. Թամարա Սարգսյան

Մեր արվեստասեր ֆինանսական ղեկավարը, որն արդեն ACCA որակավորում ունի. Թամարա Սարգսյան

Նյութեր, որոնք քեզ կհետաքրքրեն

Զեղչով ուղետոմսեր

Զեղչով ուղետոմսեր

Ապրիլի 29, 2025

Ստատիկ ու դինամիկ QR ուղետոմսերն ու դրանց առանձնահատկությունները

Ստատիկ ու դինամիկ QR ուղետոմսերն ու դրանց առանձնահատկությունները

Ապրիլի 29, 2025

Տրանսպորտում վճարելու եղանակները

Տրանսպորտում վճարելու եղանակները

Ապրիլի 25, 2025

Հեշթեգեր

5 top things to do in Tsakhkadzor 5 useful apps 7 rules of effective shopping ArmyDay ArtsakhStrong Ayb Educational Foundation Bank account Best Armenian Brand Blog Books Charity Clubhouse Cluise Credits Duolingo E-Wallet Finance Financial literacy Giveaway IT Project Manager Kangaroo 2021 Mobile Payments Money Money Transfer New Year Online Payments Online shopping Payment System QR Payments Sber SberBank Online Scan and Pay Secure password Shopping Tapping Solution Meditations Team Telcell Telcell Power Telcell Wallet Toyota RAV4 Tsakhkadzor Utility Bills Women's Day World Password Day Մասնաճյուղեր

ՄԻԱՑԻՐ ՄԵԶ FACEBOOK-ՈՒՄ

Telcell © 2022

«Թել-Սել» ԲԲԸ գրանցված ընկերություն է Հայաստանի Հանրապետությունում, որի գործունեությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Տրանսպորտ
  • Ակցիաներ
  • Ֆիչաներ
  • Օգտակար

Telcell © 2022